News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցանկանում են տեղադրել Տարաս Շեւչենկոյի արձանը: Այդ մասին խոսք է գնացել Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահ Նիկոլայ Տոմենկոյի եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպմանը:

Ինչպես հայտնում է Գերագույն Ռադայի փոխնախագահի մամուլի ծառայությունը, 2003թ. Երեւանում հիմնարկեքի արարողություն է եղել, սակայն շինարարությունն առ այսօր չի սկսվել:

Հանդիպմանը խոսք է գնացել ուկրաինացի պոետի հուշարձանը տեղադրելու անհրաժեշտության մասին: Տոմենկոն ընդգծել է, թե Հայաստանում Շեւչենկոյի որեւէ հուշարձան չկա, չնշելով սակայն, թե Ուկրաինայում ասենք Հովհաննես Թումանյանի, Պարույր Սեւակի կամ այլ հայ գրողի հուշարձան կա՞ արդյոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ