News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հույս ունի Թուրքիայի հետ համապարփակ համաձայնագիր ստորագրել՝ երկկողմ առեւտրային հարաբերությունների եւ համատեղ ներդրումների «պայծառ ապագա» ապահովելու համար: Այս մասին հայտարարել է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլկոտը, հայտնում է MEM-ը:

Բրիտանացի պաշտոնյան բարձր է գնահատել իր երկրի եւ Թուրքիայի միջեւ դեկտեմբերի 29-ին ստորագրված ազատ առեւտրի համաձայնագիրը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել է Անկարայի կողմից 1995թ. Եվրամիության (ԵՄ) հետ կնքված համաձայնագրից ի վեր կնքված ամենակարեւոր առեւտրային գործարքը:

Համաձայնագիրը երաշխավորում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային հարաբերությունների պահպանում եւ առեւտրի շրջանառության աճ, ինչպես նաեւ արտահանման հարկերի վերացում: Մեծ Բրիտանիան Թուրքիայի երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերն է Գերմանիայից հետո:

Չիլկոտը բացատրել է, որ Թուրքիան եւ Գերմանիան ունեն մոտավորապես նույն ժողովրդագրական խտությունը. «Բացառությամբ այն բանի, որ Գերմանիայի հետ Մեծ Բրիտանիայի առեւտրի ծավալը ութ անգամ ավելի է, քան Թուրքիայի հետ։ Այս նշանակալի բացը պայմանավորված չէ միայն Գերմանիայում առաջադեմ տեխնոլոգիայով: Եթե Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան ստորագրեն ավելի մեծ եւ ընդգրկուն ազատ առեւտրի պայմանագիր, ապա մենք կարող ենք խոսել երկու երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների փայլուն ապագայի մասին»:

«Կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ Մեծ Բրիտանիան, ինչպես շատ այլ երկրներ, հասկացել են, որ չափազանց մեծ կախվածություն են ձեռք բերել Չինաստանից՝ որպես մատակարարից: Մեծ Բրիտանիան ցանկանում է գտնել երկրներ, որոնք աշխարհագրորեն մոտ են եւ կարող են համեմատաբար ցածր գնով եվրոպական ստանդարտի արտադրանք արտադրել, իսկ Թուրքիան ունի այս բոլոր առավելությունները: Մեծ Բրիտանիան իր կարիքների մեծ մասը կարող է Թուրքիայում ապահովել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ