News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2020-ին արտասահմանյան ուղիղ ներդրումների զուտ ներհոսքը Հայաստան կրճատվել է 11 անգամ, 2019-ին՝ 2,5 անգամ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հավելեց, որ 2020-ին  Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 7,1 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 13,2 տոկոսով (2019-ին՝ 8,2 մլրդ դոլար):

«Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ կազմել է 2,2 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,6 տոկոսով: 2020-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 2,5 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 3,9 տոկոսով (2019-ին ՝ 2,6 մլրդ դոլար):

Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է 705,3 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 8,3 տոկոսով (2019-ին՝ 769,2 մլն դոլար): Հայաստան ներմուծումը 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ ապրանքների ծագման երկրի, կազմել է 4,6 մլրդ դոլար: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17,7 տոկոսով (2019-ին ՝ 5,5 մլրդ դոլար): ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծումը կազմել է 1,5 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով»,-ասաց պատգամավորը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ