News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում հասարակությունը զբաղված է Արցախում պատերազմում կրած պարտության պատասխանատուներին փնտրելով: Սակայն պատերազմում միայն երեք հիմնական մեղավոր կա. մեղավոր են համաշխարհային ուժերը, որոնք խաղարկում են հայ-ադրբեջանական խաղաքարտը, մեղավոր է ագրեսորը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաև հայ հասարակության պառակտումը: Դրանում պատասխանատու են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը: Այս մասին  «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը: Նա նշեց, որ հայ հասարակությունն աղետի է բախվել, սակայն այն այդքան էլ ադեկվատորեն չի արձագանքում դրա հետեւանքներին, չի արձագանքում ռացիոնալ բացատրություններին:

«Իշխանությունները չեն ցանկանում ընդունել արտաքին քաղաքական կուրսի սխալը, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ անցնել գործողությունների այլ մարտավարության»,- հավելեց  փորձագետը:

Լեպյոխինը պարզաբանեց, որ պատերազմում տուժել են Հայաստանը, Արցախը եւ Ռուսաստանի Դաշնությունը, իսկ տարածաշրջանում ձեւավորված իրավիճակն ընդհանուր դժբախտություն է երեքի համար:

«Պարզվեց, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Արցախի ռազմական դաշինքն անարդյունավետ է, այն, կարելի է ասել, բացակայում էր, ինչը չի կարելի ասել թշնամու դաշինքի մասին: Մեր դաշինքն ընդհանուր նպատակներ, ընդհանուր թշնամու ընկալում եւ պատերազմի ռազմավարություն չուներ: Հայաստանը ռազմական պարտավորություններ չուներ Արցախի նկատմամբ, ռազմավարական համաձայնագրեր չուներ Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի Մոսկվան հստակ պարտավորություններ չուներ Երեւանի հանդեպ:

Ռուսաստանի եւ Հայաստանի հակառակորդներն օգտվեցին նաեւ նրանից, որ Արցախի հարավում հայկական գործունակ զորամիավորումներ կամ ռուսական զինվորականներ չկային: Եթե ​​այնտեղ լիներ ռուսական ռազմաբազա լիներ, հնարավոր կլիներ ձախողել Ադրբեջանի հարձակումը Շուշիի դեմ եւ Լաչինի միջանցքի կողմը: Հակառակորդներն ուժեղացնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում եւ ազդեցությունը Արցախում եւ կանգ չեն առնի, եթե նրանք ընդհանուր ջանքերով չկանգնեցվեն»,- շեշտեց նա:
Նրա կարծիքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է վերանայեն ռազմական դաշինքը, իսկ դրա համար կարեւոր է քաղաքական համակարգը համապատասխան տեսքի բերել, քանի որ անհնար է նոր դաշինք կնքել, երբ Հայաստանում այնպիսի Անվտանգության խորհուրդ է գործում, որն արգելափակում է այդ դաշինքի զարգացումը: Երբ այնտեղ կան մարդիկ, ովքեր առաջնային են համարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

«Այս առումով արտահերթ ընտրությունների անցկացումը ես ճիշտ եմ համարում: Դրանք թույլ են տալիս վերաբեռնել Հայաստանի քաղաքական համակարգը, կազմել նոր կառավարություն, իրականացնել սահմանադրական բարեփոխումներ եւ վերադառնալ նախագահի դերի ուժեղացմանը երկրում (անցում դեպի նախագահական կառավարման ձեւ)»,- եզրափակեց Լեպյոխինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ