News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Ալյընտրանքային ժողովրդավարական բարեփոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները.

Հարց. Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։

Պատասխան. ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհաջողվի բանակցությունների միջոցով գտնել տեւական լուծում, որը կսահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի եւ նրա անձնական ներկայացուցչի ջանքերին։

Հարց. Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձեւի պահանջների հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները, արդյո՞ք կառավարությունը կարծում է, որ կողմերը կատարել են բանաձեւի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձեւի հետեւյալ ձեւակերպումներում. «հրաժարվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգելափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղծման, մասնավոր սեփականության ոչնչացման եւ կատարված ռազմական հանցագործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»։

Պատասխան. Գերիների փոխանակման հարցը հրադադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախնդրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռազմագերիներ դեռեւս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջեւ ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճելի հարցերից մեկը։

Հարց. Ադրբեջանը նախկինում բազմիցս քննադատել է ԵՄ-ին եւ անդամ երկրներին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունը, մասնավորապես, հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել՝ ԵՄ մոտեցումները որակելով միակողմանի եւ երկակի ստանդարտների վրա հիմնված, որը կարող է փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ Իլհամ Ալիեւը 2020թ. դեկտեմբերի 24-ին դիմելով ֆրանսիացի, բելգիացի եւ հոլանդացի քաղաքական գործիչներին, նրանց անվանել է երկերեսանիներ, կոչ անելով՝ բացել աչքերը եւ նայել իրականությանը։ Ալիեւը նաեւ ասել է. «Թո՛ղ այդ բանաձեւերն անեծք լինեն ձեզ համար»։ Ինչպիսի՞ հետեւանքներ են ունեցել այդ հայտարարությունները Լյուքսեմբուրգ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով այս իրողությունները եւ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը՝ որքանո՞վ է պատեհ ունենալ այդպիսի համագործակցություն Ադրբեջանի հետ՝ ներառյալ ԱլԳ ձեւաչափում։

Պատասխան. Ադրբեջանը ԵՄ հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության մասնակից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ եւ անդամ երկրներին ներգրավվել ո՛չ միայն կառուցողական, այլեւ՝ քննադատական երկխոսության մեջ Ադրբեջանի հետ։ Այս կերպ ԵՄ-ն կարող է կարեւոր դերակատար դառնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքները հարգելու համատեքստում։

Հարց. 2020թ. նոյեմբերի 19-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարություն արեց ԼՂ իրավիճակի վերաբերյալ։ Լյուքսեմբուրգի կառավարությունը դրանից ի վեր տեսե՞լ է կոնկրետ զարգացումներ տարածաշրջանում ԵՄ պահանջների առումով։ Եթե ոչ, ինչպիսի՞ խնդիրներ կան եւ ո՞վ է պատասխանատու դրանց համար։

Պատասխան. Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 10-ի հայտարարությունից ի վեր պահպանվում է մինչ օրս՝ բացառությամբ որոշ միջադեպերի, այնուամենայնիվ, ագրեսիվ հռետորաբանությունը չի վերացել եւ գերիների փոխանակման հարցը փակուղում է։ Չի անցկացվել նաեւ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ ծանր, միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան արգելափակվում է Ադրբեջանի կողմից, դեռեւս չկան նախանշաններ հակամարտության տեւական լուծման համար։

Հարց. Պատրաստվու՞մ է արդյոք ԵՄ-ն օժանդակություն տրամադրել տարածաշրջանի բնակչությանը՝ կանխելու համար հումանիտար աղետն Արցախում։

Պատասխան. ԵՄ-ն հումանիտար աջակցություն ցուցաբերել է տարածաշրջանին ներկայիս ճգնաժամի օրերից, որը կազմել է 6.9 միլիոն եվրո։

Հարց. ԼՂ-ում ստեղծված իրավիճակը եւ ԵՄ նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունն ազդեցություն ունեցե՞լ են այդ երկրի նկատմամբ եվրոպական վիզային քաղաքականության վրա, հատկապես՝ ադրբեջանական դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Պատասխան. Վիզային քաղաքականությունը կարգավորվում է Ադրբեջանի հետ 2014թ. կնքված վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերով, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել։

Հարց. Լյուքսեմբուրգը սատարու՞մ է ԵԱՀԿ կողմից ԼՂ-ում դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Կարո՞ղ է ԵԱՀԿ-ն դերակատարություն ունենալ տարածաշրջանում ռազմական հանցագործությունների հետաքննության գործընթացում։

Պատասխան. ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը հնարավոր է բոլոր կողմերի համաձայնությամբ այդպիսի դիմում ստանալու պարագայում։ Լյուքսեմբուրգն աջակցում է այդ առաջարկին եւ, սկզբունքորեն, ԵԱՀԿ ջանքերին։ ԵԱՀԿ գործառույթը հակամարտությունների կանխարգելումը եւ դրանց լուծումն է։ Այն չունի որեւէ գործիքակազմ՝ զբաղվելու ռազմական հանցագործությունների հետաքննությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ