News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի համար պատժամիջոցների ռիսկերի նվազեցման անհրաժեշտության մասին՝ տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարի նկատմամբ այլընտրանքային համաշխարհային արժույթների օգտագործման եւ միջազգային վճարային համակարգերից հրաժարվելու միջոցով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Դուք տեսնում եք, թե ինչպես է Միացյալ Նահանգները հայտարարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները սահմանափակելու իր խնդրի մասին: Ւստի մենք պետք է պատժամիջոցների ռիսկերը նվազեցնենք մեր տեխնոլոգիական անկախության ամրապնդման, դոլարին այլընտրանք հանդիսացող ազգային արժույթներով եւ համաշխարհային արժույթներով հաշվարկներին անցման միջոցով»,- ասել է Լավրովը:

ՌԴ նախարարը նաեւ կոչ է արել «հեռվանալ Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից»: Նա պարզաբանել է, որ կյանքը Ռուսաստանին եւ Չինաստանին ստիպում է «իրենց գիծը տնտեսական եւ սոցիալական զարգացման մեջ կառուցել այնպես՝ կախված չլինելու համար այն «քմահաճույքներից», որոնք ցույց են տալիս մեր արեւմտյան գործընկերները»:

«Ընդհանրապես ժամանակակից միջազգային ասպարեզում որեւէ մեկին պատժելը սխալ է, իսկ Ռուսաստանին ե Չինաստանին նման չափանիշով մոտենալը պարզապես անխոհեմ է»,- ասել է Լավրովը:

Մարտի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր արտասահմանյան ուղեւորությունն Ասիա: Մարտի 22-25-ը Լավրովը կայցելի Չինաստան եւ Հարավային Կորեա:

Մարտի 23-ին Գույլին քաղաքում նա բանակցություններ կվարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:

Մարտի 24-ին Սեուլում Լավրովը կմասնակցի Փոխադարձ փոխանակումների տարվա բացման արարողությանը, իսկ հաջորդ օրը բանակցություններ կվարի իր հարավկորեացի գործընկեր Չոն Իյ Յոնի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ