News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը


Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի տեսախցիկի կողմից նկարահանված հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ և 2020թ․-ին նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակ՝ Նովան։ 

Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Մասնավոր կերպով պահպանվող տարածքների գաղափարը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այդ դերը ստանձնել է CWR-ը, ինչը նոր խոսք է Հայաստանում մինչ այժմ կիրառվող պահպանության մոդելների շարքում։

Հիշեցնենք, որ 2020թ․-ի տարեվերջին շատ կարևոր և հուսադրող իրադարձություն է տեղի ունեցել․ CWR տարածքում թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է հովազի նոր՝ մինչ այժմ չֆիքսված առանձնյակ, որը հավանաբար էգ է։ Նույն ժամանակահատվածում նույն տարածքում է գտնվել նաև Նեո հովազը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկեր կառույցների հետ միասին լիահույս է, որ Նեոյի և Նովայի հանդիպումը ստացվել է։

Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու  շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ. ՇՄՆ
ՀՀ-ում կենդանական աշխարհի պահպանությունը պատշաճ մակարդակի վրա չի…
Ֆրանսիայի կենդանաբանական այգում հսկա պանդան երկու երկվորյակ ձագ է լույս աշխարհ բերել
Փարիզից հարավ գտնվող Բովալի կենդանաբանական այգում հայտնել են, որ երկվորյակների քաշը 149 եւ 129 գրամ է․․․
Պլաստիկը սպանում է ծովային կրիաներին
Համարվում է, որ փոքր երիտասարդ կրիաներն առավել շատ են ենթարկված վտանգի, քանի որ նրանց բնակության գոտին պլաստիկով աղտոտվածության բարձր մակարդակ ունի․․․
«Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն ահազանգել է Արմավիրում բանտարկված կույր արջի մասին (ֆոտո)
Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում…
Կատուն կես ժամ պաշտպանել է տիրոջ տունը մահացու վտանգավոր կոբրայից
Տեսնելով վտանգավոր սողունին՝ Պարիդան եւ նրա ընտանիքը խուճապի են մատնվել եւ կանչել են օձ բռնողին․․․
Հայաստանում արագիլները շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով անհետանալու սպառնալիքի տակ են
Արդեն մի քանի տարի էկոլոգները տագնապ են հնչեցնում...