News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան սխալ ազդակներ է ուղարկում Եվրամիություն՝ դուրս գալով Ստամբուլի կոնվենցիայից եւ փակելով քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը, փոխանցում է Reuters- ը:

«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրվա ընթացքում՝ ԺԺԿ-ի արգելումը եւ, մասնավորապես, Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը, բացարձակապես սխալ ազդանշան է»,- ասել է Մաասը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման: Միևնույն ժամանակ, արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտությունում դեէսկալացման նշաններ կան: Անցյալ տարի բազմամյա վեճի սրումից հետո ԵՄ-ն պատժամիջոցներով էր սպառնացել Անկարային:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, այնտեղ կա լույս եւ ստվեր»,- ասել է Մաասը: «Մենք ստիպված կլինենք քննարկել այսօր Թուրքիայից եկող այս խառը ազդանշանները, եւ մենք կշարունակենք ձգտել շարունակական երկխոսության. կօգտագործենք այս երկխոսությունը հարցերի լուծման համար, որոնց մասով, մեր կարծիքով, Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը Լեհաստանի համար ԵՄ բյուջեից կհատկացնի 137 մլրդ եվրո
Այս պահին այդ միջոցներնը արգելափակված են, պարզաբանել է նա...
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ նոր պատժամիջոցներն անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունները խաթարող է համարել 
Նախարարությունը հավելել է, որ արևմտյան երկրների ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի ստանալ «ժամանակին և համարժեք պատասխան»...
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ պաշտպանության նախարարի դեմ
Ռուսական կողմին բալիստիկ հրթիռների և այլ զենքի ենթադրյալ մատակարարման համար կիրառվող պատժամիջոցները ներառում են վիզայի արգելք և Հյուսիսային Կորեայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի ակտիվների սառեցում...
Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը 
Այժմ այն ​​ներառում է ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձ...
Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր Նիկոլ Փաշինյանի այցը Եվրախորհրդարան. ՀՀ կառավարություն
ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն զգալիորեն խորացել է՝ էապես բարձրացնելով...
Ամենաշատ