News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները մտահոգված են եկեղեցիների անշարժ գույքի վրա դրված հարկային պարտավորություններում նոր փոփոխություններ մտցնելու իսրայելական իշխանությունների նախաձեռնության կապակցությամբ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» պարբերականը:

Թեեւ նախորդ փոփոխությունները ձախողվել են, սակայն իսրայելցիները չէին թաքցնում տարբեր եկեղեցիների անշարժ գույքը հարկելու մտադրությունը: Փոփոխությունները վերաբերելու են նաեւ դատարկ, ժամանակավորապես չօգտագործվող եկեղեցական շինություններին:

Իսրայելի կողմից ճանաչված քրիստոնեական եկեղեցիների «Երուսաղեմի Սուրբ քաղաքի Եկեղեցիների առաջնորդների» ոչ պաշտոնական խումբը զգուշացրել է այդ նախագծի իրագործման բացասական հետեւանքների մասին:

Երուսաղեմում եկեղեցիների առաջնորդներն են հույն ուղղափառ պատրիարքը, լատինական պատրիարքը, հայ պատրիարքը, նաեւ հայ կաթոլիկների, ուղղափառ ղպտիների, եթովպիական ուղղափառների, հույն կաթոլիկների, մարոնիտների, սիրիական ուղղափառ, անգլիկան եւ լյութերանական արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ