News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկի՝ ուսուցչի տան աճուրդը տեղի է ունեցել. շենքն արդեն սեփականատեր ունի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից։

Պետական գույքի կառավարման կոմիտեն Գորիսի ուսուցչի տունը հանել էր աճուրդի Կրթության ազգային ինստիտուտի պարտքի դիմաց։

Աճուրդի մեկնարկային գինը եղել է 31 միլիոն 876 հազար դրամ։

Նշենք, որ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։

Տպել
Ամենաշատ