News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՉԺՀ արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Յին շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Բահրեյն եւ Օման: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինգի կողմից հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՉԺՀ արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Յին մարտի 24-30-ը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան, ԱՄԷ, Բահրեյն, ինչպես նաեւ գործնական այց՝ Օման»,- ասված է փաստաթղթում։

Չինաստանի արտգործնախարարն այժմ գտնվում է Գույլին քաղաքում՝ պաշտոնական այցով ՉԺՀ ժամանած իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ