News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Որպես կանոն մարդիկ անընդհատ ինչ-որ բան կորցնում են: Այնուամենայնիվ, անցյալ տարի համաճարակն ու ինքնամեկուսացումը միայն ավելացրեցին մարդկանց մոռացկոտությունը, հայտնում է Planet-today-ը:

Samsung ընկերություն եւ OnePoll գործակալությունը հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում` պարզելու համար, թե մարդիկ ամենից հաճախ ինչ են կորցնում:

Ստացված տվյալների համաձայն՝ անհետացումների շարքում առաջատար տեղը զբաղեցնում է հեռախոսը՝ 40%: Հաջորդը հեռուստացույցի հեռակառավարման վահանակնիչն է, մեքենայի բանալիները, ականջակալները եւ պլանշետը:

Միեւնույն ժամանակ, բրիտանացիների 56%-ը խոստովանել է, որ վերջին մեկ տարում նրանք սովորականից ավելի մոռացկոտ են դարձել: Շատերը դա կապում են սթրեսի, ինքնամեկուսացման, հոգնածության հետ:

Բրիտանացիները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները օրական մոտ ինը րոպե որոնել են կորցրած իրերը եւ գտել սառնարանում, աղբամանում, ավտոմեքենայում կամ կոշիկի մեջ:

Երկրորդ խումբը, որին պատկանել է հարցվածների կեսից ավելին, գերադասել է ժամանակ չկորցնել իրեր որոնելու համար: Նրանք պարզապես ձեռք են բերել նոր իրեր՝ փոխարինելով կորած իրերին: Եվ դրա վրա ծախսել տարեկան մոտ 76 ֆունտ սթեռլինգ (8000 ռուբլուց մի փոքր պակաս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ