News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Բրիտանիայում մի շարք նոր միջոցառումներ ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Մասնավորապես, բրիտանացիները, ովքեր կփորձեն արտասահման մեկնել հանգստի համար, կտուգանվեն 5000 ֆունտի չափով, հաղորդում է BBC-ը:

Այժմ կարելի է լքել երկիրը միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ ուսում, աշխատանք, բուժում կամ արտակարգ ընտանեկան հանգամանքներ:

Այս դեպքերից յուրաքանչյուրի համար ձեզ հետ պետք է ունենաք փաստաթղթային ապացույցներ:

Վերջերս ավելացել են դեպքերը, երբ ուղեւորներին թույլ չեն տալիս մուտք գործել Լոնդոնի օդանավակայաններ:

Բրիտանական իշխանությունները վախենում են, որ չարդարացված ճանապարհորդությունները կվտանգեն պատվաստումների արշավի արդյունավետությունը, քանի որ դա մեծացնում է երկիր նոր շտամների մուտքի ռիսկը:

Դաունինգ Սթրիթը կարծում է, որ արձակուրդային սեզոնի սկսվելուն պես հավանականություն կա, որ արգելափակումից հոգնած մարդիկ կարող են մի պատրվակով սկսել արտերկիր մեկնել, բայց իրականում արձակուրդ կմեկնեն:

Փետրվարին կառավարության կողմից հայտարարված արգելափակումը դադարեցնելու ծրագրի շրջանակներում բրիտանացիները արձակուրդի համար կարող են մեկնել արտերկիր միայն մայիսի 17-ից հետո: Այնուամենայնիվ, բրիտանական մամուլում տեղեկատվություն է տարածվել առ այն, որ արգելքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մինչեւ հուլիս (դրա պաշտոնական հաստատում դեռ չկա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Twitter-ի բովանդակության մոդերացիայի քաղաքականության մեղմացումը «մեծ խնդիր է»․ Մակրոն
Այս շաբաթվա սկզբին Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցը որոշել էր հրաժարվել COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված քաղաքականությունից․․․
Բիլ Քլինթոնն ասել է, որ վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախկին նախագահը վարակվել է կորոնավիրուսով...
Հայաստանի նախկին վարչապետի նախաձեռնած նախագիծը միջազգային ճանաչում է  ստացել
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածը, որը հաջողությամբ կիրառվում է ԱՊՀ 9 երկրներում, համարվում է ԵԱԶԲ․․․
Եվրահանձնաժողովը, հավանաբար, հավանության կարժանացնի համավարակից հետո Հունգարիայի վերականգնման ծրագիրը
Հանձնաժողովնառանձին, հավանաբար, նաեւ հաջորդ շաբաթ ԵՄ կառավարություններին խորհուրդ կտա կասեցնել ԵՄ բյուջեից Հունգարիա փոխանցումների 65 տոկոսը կամ մոտ 7,5 միլիարդ եվրոն․․․
ՎԶԵԲ-ը զգուշացնում է «զոմբի-ընկերությունների» թվի աճի մասին՝ համավարակի դեմ պայքարի միջոցների երկարացման դեպքում
ՎԶԵԲ-ը պարզել է, որ այս խնդիրն ավելի արդիական է այն երկրներում, որտեղ գերակշռում են պետական ​​ընկերությունները եւ բանկերը․․․
Այս ձմռանը Գերմանիայում COVID-19 հիվանդության դեպքերի բռնկում է սպասվում
Մտավախություն ունենալով, որ վարակների թիվը կարող է աճել, Լաուտերբախն ասել է. «Մենք կունենանք նույնիսկ ավելի ուժեղ ալիք, քան կանխատեսվել է, եւ մենք գտնվում ենք ավելի վարակիչ տարբերակի շեմին»․․․
Ամենաշատ