News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխել են Երեւան: Տեղափոխումն ապահովել է հիմնականում «Բուս Վոյաժ» ընկերությունը, որը 2005 թվականին հիմնել է ներկայում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին գրում է Tert.am–ը։

Կայքը պարզել է, որ 2019 թվականին ստանձնելով մեկ այլ վարչական շրջանի՝ Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը` Մանուկյանը տարիների իր բիզնեսի կառավարումը վստահել է քրոջ որդուն՝ Արթուր Աբգարյանին:

Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշել է, որ իրենց ընկերության համար տարբերություն չկա, թե ում համար են ծառայություն մատուցում, «Բուս վոյաժ» ՍՊԸ իր ընթացիկ աշխատանքն է կատարել մարտի 1-ին: Ավտոբուսների վարձակալության պատվերները ստացել են անհատներից, բայց հաշիվ- ապրանքագրեր հրաժարվեց տրամադրել:

Պատասխանելով կայքի  հարցմանը՝ Արթուր Աբգարյանը նաեւ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ վերջին 3 տարում որեւէ պայմանագիր չունեն կնքած, մասնակցել են հայտարարված մրցույթների, բայց դրամաշնորհ չեն շահել, այնինչ «Բուս Վոյաժ» ընկերությունը 2020 թվականի մարտին Երեւանի քաղաքապետարանի հետ 1,960,670 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրեր ունի կնքած, որոնք տեղադրված են www.yerevan.am կայքէջում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ