News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

79 թվականանին Վեզուվի ժայթքման ժամանակ Պոմպեյի վրա թափված պիրոկլաստիկ հոսքերը տեւել են ընդամենը տասնհինգ րոպե, իսկ դրանց հրաբխային մոխիրն աղետալի է դարձել այն շնչող բնակիչների համար: Նման եզրակացության են հանգել Բարիի համալսարանի, Երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտի (INGV) եւ Էդինբուրգի Բրիտանական երկրաբանական ծառայության գիտնականները, ովքեր կատարել են համապատասխան հետազոտություն են անցկացրել, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, փոխանցում է Planet-today-ը:

Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքը հիմնականում կայանում էր մոդելի մշակման մեջ, որը թույլ կտա հասկանալ եւ գնահատել պիրոկլաստիկ հոսքերի ազդեցությունը Պոմպեյում տեղի ունեցած ողբերգության վրա: Այս հոսքերը փաստացի ամենակործանարար երեւույթն են, որոնք առաջանում է պայթուցիկ ժայթքումների ժամանակ: Դրանք համեմատելի են ձնահյուսերի հետ եւ բառացիորեն ժամում հարյուրավոր կիլոմետր արագությամբ հոսում են հրաբխի լանջերով՝  չափազանց բարձր ջերմաստիճանով եւ մասնիկների բարձր խտությամբ:

Գիտնականները, հիմնվելով պիրոկլաստիկ հանքավայրերի լաբորատոր հետազոտությունների վրա, բարդ մաթեմատիկական մոդել են մշակել, որը թույլ է տալիս որոշակի մոդելավորում իրականացնել: Ստանալով պիրոկլաստիկ հոսքերի ֆիզիկական պարամետրերը՝ նրանք գնահատել են դրանց ազդեցությունն ընդհանուր տարածքում եւ, մասնավորապես՝ առանձին օբյեկտների վրա: Արդյունքում  պարզվել է, որ պիրոկլաստիկ հոսքանքերի անընդհատ հոսքը տեղի է ունեցել 10-20 րոպե ժամանակահատվածում:

Հետազոտողների կարծիքով՝ իրենց ստացած մոդելը կարող է բավականին հաջող կիրառվել աշխարհի այլ հրաբուխների վրա: Պոմպեյ քաղաքի օրինակը, որը Վեզուվից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա էր, հստակ ցույց է տալիս ժայթքման պատճառած վնասի աստիճանը:

«Մեր կողմից օգտագործված մոտեցումը տեղեկատվություն է ավելացնում պիրոկլաստիկ հոսքերի մասին եւ լույս է սփռում Պոմպեյի ժայթքման նոր ասպեկտների վրա, արժեքավոր տեղեկություններ է տրամադրում Վեզուվի վարքի մեկնաբանման համար՝ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից»,- շեշտում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ