Մեր ազգի մեջ այսպիսի բան կա. բուռն ոգեւորությամբ մի բան սկսում են, հետո սկսում է շարժումը սեփականաշնորհելու գործընթաց, ամեն մեկն ուզում է քաշել իր կողմը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված շարժումը հաջողություն չունեցավ:

Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ նշել, թե ով կամ որ ուժերն էին փորձում շարժումը սեփականաշնորհել. «Դուք շատ իրազեկ մարդիկ եք, ես անուններ չտամ: Երբ անուններ եմ տալիս, դա որակվում է որպես թշնամական վերաբերմունք: Բայց ակնհայտ է ելույթներից, թե ով պետք է ելույթ ունենա, սրա համաձայնությունը ստացեք: Էդ էր մնում պակաս, որ ես գնամ համաձայնություն ստանամ, որ ելույթ ունենամ: Այսինքն շարժումը սեփականաշնորհել, փորձել երեւալ որպես լոկոմոտիվը, առաջինը, ինձ նման բաները դուր չի գալիս: Դրա համար, նկտել եք, որ ես մի անգամ եմ բեմ բարձրացել, ելույթ ունեցել»,-ասաց նա: