News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե ինձ մնար, ես կառաջարկեի, որ ինքնաառաջադրման կարգը վերականգնել, որ նաեւ ժողովրդի կողմից առաջադրվի պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին:

«Մեկը ես, դուրս եմ եկել ԲՀԿ խմբակցությունից, բնականաբար, նաեւ ԲՀԿ ցուցակում չեմ լինելու: Հիմա կարող  էես ոչ մի կուսակցության հետ չեմ ցանկանում համագործակցել, բայց ուզում եմ մասնակցել պետության կառավարմանը օրենսդիր մարմնում եւ ենթադրենք կան շատ մարդիկ, որոնք ինձ ուզում են տեսնել պատգամավորի կարգավիճակում: Բայց գործող օրենսդրությամբ ինքնառադրման կարգ նախատեսված չի: Ես պետք է պարտադիր որեւէ կուսակցության ցուցակում ներառված լինեմ»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ անկախ նրանից, թե որ օրենսգրքով են կազմակերպվում ընտրությունները, ամենակարեւորը պետական կամքի դրսեւորումն է՝ ընտրություններն անցկացնել օբյեկտիվ, արդարացի. «Բայց ես շատ թերահավատ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կանցկացնի օբյեկտիվ, որովհետեւ օբյեկտիվի դեպքում ինքը շատ քիչ շանս ունի հայտնվել ԱԺ-ում:

Նա հիշեցրեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանությունները կեղծիքների էին դիմում. «Դուք պետք է տեսնեիք, թե ինչ տեռոր էր իրականացվում ոստիկանների կողմից այն տղաների նկատմամբ, որոնք գործող քաղաքապետին աջակցում էին: Մենք ԲՀԿ-ի իմ գործընկերների հետ մեռանք բաժին գնալով, հետ գալով: Հիմա երբ համապետական ընտրություններ են, ես պատկերացնում եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ծեծուջարդ է կազմակերպելու»:

Նա նաեւ հավելեց. «Այն, որ նա դիպուկահարներով է ման գալիս, նշանակում է՝ իր մեջ կա այդ վախը, որ ժողովուրդը որոշել է իրեն վերացնել, վնասել: Դե հիմա ժողովուրդը որոշել է, գնա գնդակահարվի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ