
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչները նախազգուշացվել են եղանակային պայմանների պատճառով աշխարհում ամենավտանգավոր Սիդնեյի ձագարի սարդի արշավի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով 9News հեռուստաալիքին:
Սողունների ավստրալական պարկն արտակարգ նախազգուշացում է արել սարդերի արշավի մասին՝ բնակչությանը կոչ անելով զգոն լինել, երբ ջերմաստիճանը բարձրանում է ստուգել կոշիկները, անկողնային պարագաներն ու հագուստը: Այդ սարդի կծելը կարող է մահացու լինել:
Ավստրալիայում անցած շաբաթվանից առատ անձրեւների պատճառով առաջացած սաստիկ ջրհեղեղները շարունակվում են: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում մեկ մարդ է մահացել, տարհանվել է մինչեւ 20 հազար մարդ: