News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխող «Իմ քայլը» դաշինքը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնում: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Վարչապետի խոսքով՝ խորհրդարանական ուժերը համաձայնության են եկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ, սակայն ոչ Ընտրական օրենսգրքի շուրջ:

«Բայց բոլոր, այդ թվում խորհրդարանական քննարկումների ժամանակ ես հարցրել եմ ընտրական համակարգի վերաբերյալ մեր գործընկերների կարծիքը՝ նրանք արդյոք ռեյտինգային համակարգ են ուզո՞ւմ, թե՞ ոչ: Մեր բանակցությունների ժամանակ մենք գրանցել ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» այդ հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց նաեւ, որ «Իմ քայլը» արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հաարակության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելով եւ հաշվի առնելով անցյալում իր ստանձնած պարտավորությունները, որոշել է, որ անհրաժեշտ է գնալ Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների:

«Եվ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգայինի»,- պարզաբանեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ