News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիրայի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արտասահմանցի ներդրողներին կոչ է արել հավատալ Թուրքիայի տնտեսությանը, հաղորդում է AP-ը:

Անցած շաբաթ Էրդողանն աշխատանքից ազատել է կենտրոնական բանկի ղեկավար Նաչի Ագբալին, նրան փոխարինել է Սահապ Կավչիօղլուն, ով հանդես է եկել ցածր տոկոսադրույքների օգտին՝ կիսելով Էրդողանի կարծիքը:

Էրդողանը կարծում է, որ բարձր տոկոսադրույքները գերաճ են առաջացնում՝ չնայած նրան, որ առավել բարձր տոկոսադրույքներ սովորաբար ամրապնդում են արժույթն ու օգնում պայքարել գնաճի դեմ:

«Արտասահմանցի ներդրողներին կոչ եմ անում հավատալ Թուրքիայի տնտեսությանը, Թուրքիայի ուժին եւ պոտենցիալին: Վերջին օրերի տատանումները չեն արտացոլում Թուրքիայի տնտեսության հիմքերը, նրա իրական դինամիկան, ներուժը կամ նրա վաղվա օրը»,-ասել է նա:

Նա նաեւ քաղաքացիներին կոչ է արել ներդնել ցանկացած արտասահմանյան արժույթ կամ ոսկի, որոնք նրանք պահում են տանը, բանկերում՝ տնտեսությանն աջակցելու համար:

Տնտեսական խնդիրների ֆոնին Էրդողանը մեղմել է արտաքին քաղաքականության իր հռետորաբանությունը՝ փորձելով հարթել խնդրային հարաբերություններն ու արտասահմանյան ներդրումներ ներգրավել:

Չնայած 2018 թվականի կեսերին արժութային դժվարություններին՝ Թուրքիան այն քիչ երկրներից էր, որոնք տնտեսական աճ ցուցաբերեցին 2020 թվականի ընթացքում շնորհիվ պետական խթանիչների, հարկային արտոնություններ եւ պետական բանկերի էժան վարկերի:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ