News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Բեռլինը տեղեկություններ ունի Անկարայի վրա ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) աճող ազդեցության մասին, հայտնում է Deutsche Welle Turkish-ը:

«Գերմանիայի կառավարությունը նշում է, որ ԱՇԿ-ի քաղաքական պահանջներն ազդում են Թուրքիայի կառավարության վրա, եւայդ պահանջները պարբերաբար ներառվում են թուրքական օրենքներում»:

Հայտարարությունն արվել է ի պատասխան Գերմանիայում ձախական կուսակցության խորհրդարանական հարցին՝ Թուրքիայի քաղաքականության մեջ ծայրահեղ ազգայնական կուսակցության դերի մասին:

Ձախական պատգամավոր Ուլլա Ջելփքեն, որն իր կուսակցության անունից ներկայացրել է խորհրդարանական հարցը, ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասարկում է ԱՇԿ-ի շահերը:

«Նա պատրաստ է անել ամեն ինչ հանուն ֆաշիստական ​​ԱՇԿ-ի հետ դաշինքի՝ իր պաշտոնին մնալու համար՝  հաշվի առնելով իր կուսակցության հանդեպ անկում ապրող համակրանքը»,- Ջելփքեի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն:

«Գերմանիայի կառավարությունը պետք է հասկանա, որ երբ ամեն անագմ, երբ հանդիպում է անցլացնում Անկարայի հետ, ծայրահեղ ազգայնական ԱՇԿ-ի անդամները որպես անտեսանելի գործընկեր նստում են սեղանի շուրջ: Ֆաշիստները չեն կարող Գերմանիայի կառավարության գործընկերը լինել»,- ասել է նա:

Դաշնային կառավարությունը պատասխանել է նաեւ Գերմանիայում Արդարություն եւ զարգացում կուսակցության քննադատների վրա հարձակումների մասին հարցին: Գերմանիայի քրեական ոստիկանությունը (BKA) «սպառնալիք» անվանակարգում 24 հանցագործություն է գրանցել ԱԶԿ-ի քննադատների նկատմամբ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այս ամսվա սկզբին հաղորդել էր Deutsche Welle-ն:

Ջելփքեն նաեւ հարցրել է՝ արդյո՞ք գերմանական կառավարությունը քննարկում է «Գորշ գայլեր» շարժմումն արգելելու հարցը: Խորհրդարանի պատասխանում շեշտվում է, որ Բեռլինը միշտ պատրաստ է պայքարել ծայրահեղականների դեմ, իսկ խմբի արգելումը մնում է սեղանին:

Նոյեմբերին գերմանական կուսակցությունները, հետեւելով Ֆրանսիայի օրինակին, առաջարկ էր ներկայացրել խորհրդարանին «Գորշ գայլեր» շարժման հետ կապված խմբերի արգելման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել