News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբեւէ թռչող թռչուններից ամենամեծի գլուխն ունեցել է մոտ կես մետր երկարություն, բայց, ըստ էության, այնտեղ տեղ չկար ուղեղը տեղավորելու համար: Գլխի մեծ մասը փաստացի գրավել էր կտուցը: Այսպիսի եզրակացության են հանգել ավստրալացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Dromornis stirtoni-ի քարացած մնացորդները՝ թռչուն, որի հասակը հասել է մինչեւ 3 մետրի եւ կշռել է մինչեւ 600 կգ, փոխանցում է Planet- today-ը: 

D. stirtoni-ն ավստրալական միխիրունգներից,- բնիկների բառն է, որը թարգմանվում է «հսկա թռչուն»,- ամենախոշորն էր եւ բնաջնջվել է գրեթե 50 հազար տարի առաջ: Նրա գլուխը նույնպես տպավորիչ էր, բայց միաժամանակ կտուցի հսկա մկանները նշանակում էին, որ նրա գանգը դարձել է բարձր եւ ընդարձակ, բայց բարակ, ինչը համեմատաբար քիչ տեղ էր թողնում ուղեղի համար:

Գիտնականները նշում են, որ նրանց առաջ ուղղված մեծ աչքերի եւ շատ ավելի մեծ կտուցի հետ միասին ուղեղի եւ նյարդերի ձեւը ենթադրում էր, որ այս թռչունների մոտ հավանաբար լավ զարգացած էր ստերեոսկոպիկ տեսողությունը կամ խորքային ընկալումը: Այս թռչունները բավականին երկար ժամանակ բնակվել են ամբողջ Ավստրալիայում գետերի եւ լճերի շուրջ անտառներում ու սնվել են գերազանցապես փափուկ տերեւներով եւ մրգերով:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ համեմատել են դրոմորնիտիդների քարացած մնացորդները՝ սկսած նրանցից, որոնք ապրել են 24 մլն տարի առաջ, եւ ավարտած դրանց վերջին ներկայացուցիչներով՝ D. Stirtoni-ով: Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են D. Murrayi նմուշները (24 մլն տարի առաջ), D. Planei-ի եւ Ilbandornis woodburnei-ի (12 մլն տարի առաջ) եւ Dromornis stirtoni-ի (7 մլն տարի առաջ), յուրաքանչյուր թռչնի ուղեղի չափը պարզելու համար օգտագործել են նեյտրոնային համակարգչային տոմոգրաֆիա:

Գիտնականները հայտնաբերել են, որ ժամանակի ընթացքում դրոմորնիտիդների մարմնի չափերը հերթագայությամբ մեծացել են եւ փոքրացել՝ կախված կլիմայից եւ կերի հասանելիությունից: Նրանց անալիզը նաեւ ցույց է տվել, որ հսկա թռչուններն ավելի շատ նման են ժամանակակից հավերին: Ընդ որում՝ նրանց կենսաբանության մեծ մասը դեռեւս գիտնականների համար գաղտնիք է:

«Թվում է, թե այս հսկա թռչունները այն էին, ինչն առաջացրել է էվոլյուցիան, երբ ճուտիկներին գերիշխանություն էր տվել շրջակա միջավայրի ավստրալական պայմաններում»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ուորթին:

Արդյունքում դրանք սկսել են չափազանց տարբերվել իրենց ցեղակիցներից, որոնք մինչեւ հիմա գոյություն ունեն Ավստրալաասիական տարածաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ