News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզի կարգավիճակ է ստացել: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանից, ով նաև նախագծի համահեղինակներից մեկն է:

Նա ընդգծեց, որ խոսքը ռուսերենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին է, իսկ Արցախի պետական միակ լեզուն շարունակում  մնալ հայերենը:

«Նիստին 33 պատգամավորից 31–ն էին ներկա։ 27 պատգամավոր կողմ է քվեարկել, երկու պատգամավոր չեն քվեարկել, որից մեկը «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է, որը նախագծի համահեղինակ էր, բայց հրաժարվել էր դրանից, մյուսն էլ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորը։ Իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության  երկու պատգամավորները ձեռնպահ են քվեարկել, իսկ մյուսն էլ ներկա չէր նիստին»,–  ասաց նա։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Արցախի ԱԺ պատգամավորներ նախագիծ էին մշակել, ըստ որի, առաջարկվում էր ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ Արցախում: Սա բուռն քննարկումների առիթ էր դարձել թե Հայաստանում, թե Արցախում: Նախաձեռնության հեղինակները հավաստիացնում էին, որ ռուսական կողմից պարտադրանք չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ