News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոկորդիլոսները գոյություն են ունեցել դինոզավրերի ժամանակաշրջանում, եւ, ի տարբերություն վերջիններիս, նրանք կարողացել են գոյատեւել մինչ օրս: Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները վստահ են, որ կոկորդիլոսների գոյատեւմանը նպաստել է արագ էվոլյուցիան, հայտնում է Planet- Today-ը:

Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են հին կոկորդիլոսների ու նրանց մերձավոր ազգականների ավելի քան երկու հարյուր գանգեր ու ծնոտներ: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է կոկորդիլոսների տեսակային բազմազանությունը, ինչպես նաեւ այն գործոնները, որոնք թույլ են տվել եզրակացություններ անել այդ արարածների էվոլյուցիայի տեմպի վերաբերյալ:

«Տալատտոզուխի կոկորդիլոսները, որոնք դինոզավրերի ժամանակ ապրել են օվկիանոսներում, հիշեցրել են ժամանակակից դելֆիններին, իսկ ցամաքային նոտոզուխի կոկորդիլոսները խոտակեր արարածներ են եղել, որոնք բավականին արագ են վազել: Տարբեր էկոլոգիական խորշերը ծածկելու համար կոկորդիլոսները արագ էվոլյուցիայի պատճառով ստիպված են եղել զգալի կենսաբանական փոփոխություններ տանել»,- պատմում են նախագծի հեղինակները` նշելով, որ հին կոկորդիլոսները զբաղեցրել են էկոլոգիական տեղերը, որոնք այժմ զբաղեցնում են, օրինակ, կաթնասուները:

«Այսօր Երկրի վրա կոկորդիլոսի ընդամենը 26 տեսակներ կան, որոնք ընդհանուր առմամբ բավականին նման են: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Հին ժամանակներում կոկորդիլոսի հարյուրավոր տեսակներ են եղել, եւ նրանց մեջ՝ շատ տարբեր արարածներ: Արագ էվոլյուցիան օգնել է կոկորդիլոսներին դինոզավրերից ավելի երկար գոյատեւել, եւ այսօր մենք կոկորդիլոսների էվոլյուցիայի դանդաղման ուրեւէ ապացույց չունենք, ուստի դրանք չեն կարող համարվել կենդանի բրածոներ»,- ասել է Թոմ Սթաբսը՝ Բրիստոլի համալսարանի Երկրի մասին գիտությունների դպրոցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ