News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հին Եգիպտոսի փարավոն Էհնատոնի արտաքին տեսքը վերականգնել են Սիցիլիայի Դատական անթրոպոլոգիայի, պալեոպաթոլոգիայի եւ բիոարխեոլոգիայի հետազոտական կենտրոնի (FAPAB) աշխատակիցները, հաղորդում է Live Science-ը: Թվային պատկեր ստեղծելու համար նրանք օգտագործել են 1907 թվականին Թագավորների հովտում հայտնաբերված մումիայի գանգը: Նշվում է, որ Էհնատոնը ունեցել է երկարավուն ծնոտ եւ թափանցող հայացք, իսկ գանգի եւ սուր քիթի ձեւով հիշեցրել է իր որդուն՝ Թութանհամոն փարավոնին, հաղորդում է Gazeta-ն:

Գիտնականները ամիսներ շարունակ զբաղվել են Էհնատոնի դեմքի վերականգնմամբ: Իրենց աշխատանքում նրանք օգտագործել են մանչեսթերյան մեթոդը, որը հաշվի է առնում ինչպես փափուկ հյուսվածքների հաստությունը, այնպես էլ դեմքի մկանները:

«Դեմքի մկաններն ու հանգույցները մոդելավորվել են գանգի ձեւիի հիման վրա՝ համաձայն անատոմիայի օրենքների: Դրա վրա տեղադրվել է մաշկը, իսկ գործվածքի հաստությունը միջին գիտականորեն որոշված նիշերով է»,- ասել է FAPAB-ի տնօրեն Ֆրանչեսկո Գալասին:

18-րդ դինաստիայի փարավոն Էհնատոնը կառավարել է մ.թ.ա. 1353-1335 թվականներին: Նա ամուսնացել է իր քրոջ հետ, որը նրա համար ծնել է ժառանգ՝ Թութանհամոնին: Արյունապղծության պատճառով, սակայն, երիտասարդն ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ, ինչը հանգեցրել է նրան վաղ մահվանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ