News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թայվանը մեծ հեռահարության հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել եւ մշակում է եւս երեք այլ մոդելներ: Այս մասին հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Չիու Գոչենգը՝ հավելելով, որ առաջնահերթ խնդիրը մեծ հեռահարության հարձակման միջոցների մշակումն է, հայտնում է Reuters-ը:

«Հուսով ենք, որ դա կլինի մեծ հեռահարության, ճշգրիտ եւ մոբիլ»,- ասել է նա՝ հավելելով, որ Չժուն Շանի գիտության եւ տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի կողմից նման զենքի հետազոտությունները «երբեք չեն դադարել»:

Ինստիտուտի փոխտնօրեն Լենգ Չին Սյուն հայտնել է, որ մեծ հեռահարության ցամաքային մեկ հրթիռի արտադրությունն արդեն մեկնարկել է, իսկ եւս երեք այդպիսի հրթիռներ մշակման փուլում են գտնվում։

Ինստիտուտը, որը գլխավորում է Թայվանի զենքի մշակման ջանքերը, վերջին ամիսներին մի շարք հրթիռային փորձարկումներ է անցկացրել հարավարեւելյան ափերի մոտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ