News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսերենն Արցախում երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել: Արցախի պետական լեզուն շարունակում մնալ հայերենը: Արցախի Ազգային ժողովի նիստին 33 պատգամավորից 31–ն է ներկա եղել, 27 պատգամավոր կողմ է քվեարկել, դաշնակցական երկու պատգամավորները ձեռնպահ են մնացել:

Տարածաշրջանում հիմնական ինտերնետ մատակարող ընկերությունը անցել է ադրբեջանցի գործարարին, որն Իլհամ Ալիևի մտերիմներից է։ Նասիբ Հասանովը, որը մինչև այս տնօրինում էր վրացական «Կավկասուս Օնլայն» ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, օրերս գնել է նաև մնացած 51-ը և դարձել ընկերության 100 տոկոս սեփականատերը։ Ընկերությունը ինտերնետ է մատակարարում տարածաշրջանի մեծ մասին՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Իրաք։

Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ 4-րդ օրը ինքն Անվտանգության խորհրդի  նիստում զեկուցել է այն մասին, որ երկու–երեք օրվա ընթացքում հարկավոր է դադարեցնել պատերազմը:

Արցախցի երկու աղջիկներին կոպիտ ձևով մեքենայից իջեցրած տաքսու վարորդը հեռացվել է Yandex տաքսի ծառայությունից։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն առաջինն էր բարձրաձայնել այս միջադեպի մասին։ Օրեր առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և կոպտորեն ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղը:

Նշենք, որ պատերազմից հետո հատկապես իշխանական քարոզչությամբ ակտիվ զբաղվող օգտատերերը արցախցիներին վատաբանող արշավ են սկսել։ Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ներազգային ռասիզմը պետք է արմատախիլ անել:

Իրավապաշտպանն իրավական աջակցություն է ցուցաբերել աղջիկներին, եւ դիմել ոստիկանություն, դեռ հայտնի չէ՝ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ։

Պատերազմում վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել 34-ամյա երևանցի Արաքսյա Հովհաննեսյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ տեղեկանալով, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզից Նինա Աճեմյանը դրամահավաք է կազմակերպել վիրավորների համար, Հովհաննիսյանը կապ է հաստատել նրա հետ և  առաջարկել իր միջոցով գումարները փոխանցել վիրավորներին, ապա յուրացրել մոտ 4 միլիոն դրամ։

Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել  Ջաբրաիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին։Բրիտանական BBC-ն այցելել է Ջաբրաիլ ու պարզել, որ եկեղեցուց անգամ փլատակներ չեն մնացել, այն հիմնահատակ ավերվել է։  Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր վերջին տարիներին, օծվել՝ 2017թվականին։ Կառուցել են մի քանի տարում, զինվորների օգնությամբ։

Ընկերությունը ինտերնետ է մատակարարում տարածաշրջանի մեծ մասին՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Իրաք։

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին այսօր Հանրապետական կուսակցության անդամները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։ Երրորդ նախագահը հրաժարվել է որևէ հացի պատասխանել, լակոնիկ արձագանքել է միայն առաջիկա արտահերթ ընտրություններին իր դերակատարությանը։

Արմավիրի մարզում կեսգիշերն անց ողբերգական ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝  58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

Կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը Հայաստանում շարունակում է աճել երկնիշ, վարակվածներինը՝ քառանիշ թվերով։ Անցած մեկ օրում մահացել է 24 վարակակիր, նրանցից 6-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4287-ի։ երջին 24 ժամում վարակվել է 1257 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը 187441 է:

Օրվա կադրը... Լրագրողների աչքից չի վրիպել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ համրիչ գցում կամ «թզբեհ քաշում»: Տեսանյութը հրապարակել է լրագրող Անի Գեւորգյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով, հասել է  528.68 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով ու կազմել 624.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.20 դրամով  ու կազմել 724.24 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.96 դրամ:

Մարտի 26-ին Հայաստանի զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 10-12 աստիճանով: Երևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում են ընդհատումներով տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի զրոյից բարձր 1-3, վաղը ցերեկը՝ 11-13 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ