News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Այս պաշտոնը ավելի վաղ զբաղեցնում էր Սմբատ Գոգյանը, ով հրաժարական է ներկայացրել 2020 թվականի մայիսի 14-ին: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ