News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ Մալաթիայի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ բերել էր անցած տարի Արցախից։ Բացատրական աշխատանքն իրականացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է Արցախից բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգը բաժանմունք է բերել Երևանում բնակվող 44-ամյա մի տղամարդ։

Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ  Էջմիածնում բնակվող 68-ամյա մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտը։  Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակը, նռնակի պայթուցիչներն ու մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի բաժիններում։ Մասնավորապես, Նոյեմբերյանի բաժնում գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների, Իջևանի և Դիլիջանի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների։

Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող հետախուզվողներ
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ...
Նեպալում սողանքի հետևանքով առնվազն 65 մարդ համարվում է անհետ կորած
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն...
Ամենաշատ