News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մարտի 4-ի երեկոյան Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետո, վիճել էին...

Վեճը շարունակվել էր բակում․ օղին էր թունդ, թե այլ պատճառ կար, նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց մարտի 5-ին։ Կեսգիշերն անց հերթապահ քույրն ահազանգել էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 33-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տուժողից ոչ միայն հնարավոր չէր բացատրություն վերցնել, այլև անհրաժեշտ էր նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք։ Վնասվածք ստացած տղամարդուն շտապօգնության բրիգադը «Էրեբունի» բժշկական կենտրոն հասցրեց։

Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզներն Իսակովի փողոց մեկնեցին, օպերատիվ հարցումներով ճշտեցին` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց՝ տուժողը մարտի 4-ին Իսակովի փողոցի բնակարաններից մեկում խնջույքի է մասնակցել և հենց 34-ամյա տանտերն էլ անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում դանակահարել էր նրան։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Կասկածվողին ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը հայտնաբերել չհաջողվեց։ Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին նա ներկայացավ Արարատի մարզային քննչական վարչություն և ձերբակալվեց։

34-ամյա տաղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ