News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար:

Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաեւ ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով +421 907 551 404 հեռախոսահամարին։    

Պետական կրթաթոշակ ստանալու համար պարտադիր պայման է սլովակերենի իմացությունը: Դիմորդները հնարավորություն ունեն անցնել սլովակերենի անվճար լեզվական եւ մասնագիտական վերապատրաստում Բրատիսլավա քաղաքում՝ ս.թ․ սեպտեմբերի 2-ից 2022 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։        

Ընդունելության ընթացքում թեկնածուները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի բնօրինակները տպագիր տարբերակով ներկայացնել Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտության եւ սպորտի նախարարության Միջազգային համագործակցության եւ եվրոպական հարցերի բաժին։ Պահանջվող փաստաթղթերի թվում է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից տրված կրթաթոշակին առաջադրվելու մասին պաշտոնական նամակը։ 

Տպել
Ամենաշատ