News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մյունխենի թանգարանի աճուրդում հայտնվել է հայտնի հոլիվուդյան ռեկվիզիտ, հաղորդում է Abendzeitung-ը:

Ապրանքների շրջանում, որոնք հնարավոր է գնել, նաեւ «Վրիժառուների» եզրափակիչ մասի Թորի մուրճն է, Երկաթե մարդու ձեռքը, կրիպտոնիտի կտորը «Սուպերմենի վերադարձը» ֆիլմից, ինչպես անեւ Ռոսոմախի ճանկերն ու Բեթմենի դիմակը:

Ամենաթանկ նմուշն է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագայից Դարթ Վեյդերի սաղավարտը, որի նախնական արժեքը գնահատվում է 90-120 հազար եվրո: Սակայն ամենամեծ ուշադրությունը գրավում է Հարի Փոթերի Ավագ փայտիկը, որը մասնակցել է «Մահվան պարգեւները» ֆիլմի երկու մասերում:

Ուրբաթ՝ մարտի 26-ին, մեկնարկող աճուրդին մասնակցելու հայտադիմում է ներկայացրել ավելի քան հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ