News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ոստիկանությանն արգելված է խուզարկել թագուհու մասնավոր կալվածքները գողացված արտեֆակտները փնտրելիս: Թագուհին ստացել է անձեռնմխելիություն Մշակութային արժեքների մասին օրենքով: Օրենքն ուղղված է մշակութային ժառանությունն, այդ թվում՝ հուշարձաններն ու արվեստի գործերը վնասելու կանխարգելմանը, գրում է Daily Mail-ը:

Օրենքը նաեւ որպես հանցագործություն է որակավորում մշակութային արժեքների առուվաճառքը, եթե վաճառողը կամ գնորդը գիտի կամ կասկածում է, որ ապրանքը ձեռք է բերվել ապօրինի կերպով: Իսկ եթե իրականացվում է գողացված պատմական արտեֆակտների խուզարկություն, ապա դրանք արգելված է փնտրել թագուհի Ելիզավետա II-ի մասնավոր կալվածքներում: Թագուհին չի կասկածվում:

DCMS-ի ներկայացուցիչը նշել է, որ թագուհու համար այդպիսի բացառությունները տարածված երեւույթ են: Ընդ որում՝ գոյություն ունի սահմանադրական ընթացակարգ, որը հայտնի է՝ որպես թագուհու համաձայնություն, որը պահանջում է նրա հաստատումը իր լիազորություններին կամ անձնական ֆինանսներին առնչվող ցանկացած նոր օրենք ընդունելիս:

Օրինագիծը մշակելու ընթացքում թագուհու համաձայնությունը ստանալու համար նրան ուղարկում են հարցում նախարարներից մեկի անունից, եւ նա պատասխանում է կամ համաձայնությամբ, կամ մերժմամբ: Մինչ այդ միապետն ուղարկում է հարցումն իրավաբաններին, որոնք երկու շաբաթվա ընթացքում այն ուսումնասիրելուց հետո ներկայացնում են առաջարկներ: Եթե թագուհին հավանություն է տալիս, խորհրդարանն արձանագրում է թագուհու որոշումը եւ կարող է շարունակել օրինագծի քննարկումը: Եթե մերժում է, ապա օրինագիծը չի կարող ընդունվել, եւ խորհրդարանին արգելվում է քննարկումներ անցկացնել դրա շուրջ: Սակայն գործնականում հազիվ թե դա երբեւէ տեղի ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ