News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Այսօր`մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, և  Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ՝ որպես Տիրոջ գալուստը ավետող առաջին էակների. երբ Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ, ձիթենու ճյուղերով մանուկները դիմավորեցին Տիրոջ մուտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ…
Կաթողիկոսը բարեմաղթեց, որ Հայորդաց տան սաները զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում
Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում…
Այսօր Հայ եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը
Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ...
Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն. Փաշինյան
Երբ որ մեր պատմիչին կարդում ես, որը գրել է  կոնկրետ տեսակետից, գնահատականներն…
Կրոնական հաստատությունների նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն դատապարտելի է. Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Կրոնական այլատյացությունն ու անհանդուրժողությունը մերժելի են, և երբևէ տեղ չեն գտել մեր հասարակության մեջ…
Գարեգին Բ-ն հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար...
Ամենաշատ