News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրիական Խորն շրջանում 88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի դեղամիջոցով պատվաստվելուց մեկ օր անց, հայտնում է Kronen Zeitung թերթը:

Չորեքշաբթի օրը թոշակառուն ստացել է դեղի երկրորդ ներարկումը: Ենթադրվում է, որ նա արդեն գիշերն իրեն վատ է զգացել, իսկ հինգշաբթի օրը մահացել է՝ չնայած բժիշկների օգնությանը: Թերթն ընդգծում է, որ դեռ չի պարզվել՝ կա՞ արդյոք կապ պատվաստման եւ մահվան միջեւ։ Կկատարվի դիահերձում:

Ավելի վաղ Ավստրիայի առողջապահության ոլորտում անվտանգության դաշնային գրասենյակը հաղորդել էր Pfizer/BioNtech-ի եւ AstraZeneca-ի պատվաստումներից հետո 43 մահվան մասին, սակայն պատվաստանյութերի հետ դրանց կապը չի հաստատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ