News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկու ենթադրյալ մահապարտ պայթեցրել են իրենք իրենց Ինդոնեզիայի Մաքասար քաղաքի կաթոլիկ եկեղեցու մոտ. վիրավորվել է 14 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Պայթյունի պահին եկեղեցում գտնվել են հավատացյալներ. պատարագն ավարտին էր մոտենում:

Ազգային ոստիկանության մամուլի քարտուղար Արգո Յուվոնոյի խոսքով՝ իշխանություններն ուսումնասիրում են, թե որ արմատական ցանցերի ներկայացուցիչներ են մահացած ահաբեկիչները եւ կապվա՞ծ է արդյոք նրանց հարձակումը վերջին շրջանում ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալությունների հետ:

Հունվարին հակաահաբեկչական ստորաբաժանումն իրականացրել էր ռեյդեր Մաքասարում ահաբեկիչների թաքստոցի վրա եւ սպանել երկու մարդու, որոնք կասկածվում էին 2019 թվականին Ֆիլիպիններում եկեղեցու պայթյունների մեջ, որոնց հետեւանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ