News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ հայկական բանակի բժշկական ծառայությունը կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության ղեկավար Սահակ Օհանյանը:

Օգնության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին եւ բարերաներին՝ Օհանյանը նշել է, որ շարժական հոսպիտալների տեղակայումն այդ մասշտաբով կատարվել է առաջին անգամ, առաջին անգամ են նաեւ կիրառվել փոքր շարժական խմբեր, բժշկական վաշտեր: «Բժիշկները մեր կողքին էին մինչեւ վերջին պահը, եղել են դեպքեր, որ նրանք հեռացել են ամենավերջում: Դա անհրաժեշտ էր, որպեսզի տեղում հնարավորինս օպերատիվ կերպով օգնություն ցուցաբերվեր»,-պարզաբանել է վարչության պետը:

Նրա խոսքով՝ ամենածանրն առաջին շաբաթն էր: Առաջին 22-23 օրը բերվում էին վիրավորներ միայն բեկորային վնասվածքներով: Դա վկայում է, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ եւ հեռահար թիրախավորման զենք: Միայն 23-24-րդ օրը գրանցվեցին հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ: Այժմ շուրջ 1500 մարդ շարունակում է բուժում ստանալ: Ավելի քան 800-ը ստացել է հաշմանդամության կարգ:

Վարչության պետը հերքել է պատերազմի ժամանակ դեղորայքի պակասի մասին շշուկները: Նրա խոսքով՝ դեղորայքի պակաս բժիշկները չեն ունեցել, իսկ արտերկրից օգնության շնորհիվ որոշ դեղամիջոցներ կարելի է ձեռք չբերել առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է անհատական վիրակապական փաթեթներին, ապա բոլոր զինծառայողներն ու զորակոչվածներն ունեցել են դրանք: Օհանյանը ենթադրում է, որ խնդիրներ կարող էին առաջանալ կամավորների մոտ, որոնք մեկնել էին ռազմաճական առանց ՊՆ-ի հետ համաձայնեցման:

Վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ ներհիվանդանոցային մահացությունը կազմել է 1 տոկոս եւ 5 անգամ ցածր է, քան համարվում է աշխարհում թույլատրելի: «Հոսպիտալները եղել են առաջնագծին հնարավորինս մոտ տեղակայված: Դա վտանգի էր ենթարկում նախ բժիշկներին, սակայն օպերատիվ խորությունը թույլ չէր տալիս հոսպիտալները հեռու պահել»,-նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ այժմ ծառայության պոտենցիալը վերականգնվել է, եւ եթե այն կրկին անհրաժեշտ լինի առաջիկայում, պատրաստ է կատարել բոլոր խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ