News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի ձեռնարկի պատժիչ միջոցառումներ Չինաստանի նկատմամբ COVID-19-ի բռնկման շուրջ երկրի արձագանքի կապակցությամբ:

Դրա փոխարեն նա ընդգծել է ապագա համավարակի հետեւանքները մեղմելու եւ պլանավորելու կարեւորությունը, նշում է հեռուստաալիքը:

Ընդ որում՝ Բլինքենը հայտարարել է «անցյալի համար պատասխանատվության» անհրաժեշտության մասին եւ կրկնել Բայդենի վարչախմբի մյուս ներկայացուցիչների կոչերը, որ Պեկինը պետք է լինի թափանցիկ կորոնավիրուսի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մեզ համար հարցը կայանում է նրանում, որ հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի կանխարգելենք եւս մեկ համավարակ, եթե անգամ մենք աշխատենք այդ ուղղությամբ, եւ, առնվազն, որպեսզի համոզվենք, որ մենք կարող ենք շատ ավելի արդյունավետորեն մեղմել հասցված ցանկացած վնասը, եթե ինչ-որ բան տեղի ունենա ապագայում»,-ասել է նա:

Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի այդ հայտարարությունն իրենով նշանավորում է Մայք Պոմպեոյի եւ Դոնալդ Թրամփի վարչախմբի լարված հռետորությունից հեռացում, երբ Թրամփն անվանում էր կորոնավիրուսն «Ուհանի վիրուս» եւ կոչ անում պատժել Չինաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ