News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սլովակիայի վարչապետ, «Սովորական մարդիկ եւ անկախ անձինք» (ՍՄԱԱ) աջակողմյա կուսակցության նախագահ Իգոր Մատովիչը պատրաստ է տեղափոխվել վարչապետի պաշտոնից ֆինանսների նախարարի պաշտոնին, որը զբաղեցնում է նույն կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Գեգերը, որն, իր հերթին, կղեկավարի կառավարությունը: Այդ առաջարկով վարչապետը ելույթ է ունեցել կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես առաջարկել եմ, որ կառավարությունում տեղի ունենա պաշտոնների փոխարինում իմ եւ ֆինանսների նախարար Էդուարդ Գեգերի միջեւ»,-ասել է Մատովիչը:

Այդ միջոցը, նրա խոսքով, պետք է վերջ տա կառավարական ճգնաժամին, որը պայմանավորված է Մատավիչի որոշմամբ առանց գործընկեր կուսակցությունների համաձայնության կորոնավիրուսի տարածման իրավիճակի վատթարացման ժամանակաշրջանում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ գնելով, որը գրանցված չէ Եվրամիությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ