News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի կենտրոնական մասում հնագետները հայտնաբերել են եւս մեկ կավե տախտակ, որը 7 հազար տարեկան է: Տախտակի վրա նշաններ են փորագրած, որոնք համարվում են գրության նախատիպը: Այս տարածաշրջանում մշակութային այդ շերտի համար սա նման առաջին գտածոն չէ, փոխանցում է Planet- today-ը՝ վկայակոչելով Archaeology in Bulgaria-ին:

Տախտակը հայտնաբերել են նախապատմական բնակավայրի պեղումների ժամանակ, որը գետի երկու ափերին գոյություն է ունեցել մ.թ.ա. 5100-4800 թվականներին:

Պատմաբանների կարծիքով՝ նշաններով կավե տախտակը գրության նախատիպի վառ օրինակ է: Ցավոք, այս պահին անհնար է գրառումը վերծանել, քանի որ գրառման մեջ չի օգտագործվել գիտությանը հայտնի ոչ մի այբուբեն: Գիտնականները, սակայն, հույս ունեն որ նման խնդիրը կկարողանա լուծել արհեստական ինտելեկտը:

Նման առաջին տախտակները Արեւելյան Եվրոպայի տարածքում գտնվել են դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին, եւ այդ ժամանակից ի վեր դրանք պարբերաբար հայտնաբերվում են: Դրանցից ամենահինը 8 հազար տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ