Դաշնակցության անդամները ՀՀ անվտանգության խորհրդի շենքի դիմաց այսօր՝ մարտի 29-ին, բողոքի ակցիա իրականացնելիս այրեցին Թուրքիայի դրոշը։
Նշենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում հարցին՝ արդյոք Հայաստանը Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, ասել էր, որ Հայաստանի մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն: