News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն՝ Թուրքիայի հետ բանակցություններ գոյություն չունեն. որեւէ ձեւաչափով բանակցություններ այսօր չկան։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Հարցին՝ այդ դեպքում ԱԽ քարտուղարն ինչի մասին է խոսում, երբ ասում է՝ Թուրքիայի հետ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ անել, Այվազյանը չմեկնաբանեց՝ խնդրելով այդ հարցն ուղղել ԱԽ քարտուղարին։

Հարցին՝ այն իշխանությունը, որի քաղաքականությունը բերեց պատերազմի աղետալի հետեւանքների, կան գերիներ, ու այդ հարցը դեռ չլուծված՝ կարո՞ղ են նման շտկումներ անել, Այվազյանն արձագանքեց, թե այդ գնահատականների հետ համաձայն չէ։ «Առաջին քայլը պետք է լինի գերիների եւ հումանիտար այս կարեւոր հարցի շուտափույթ լուծումը՝ առանց որեւէ նախապայմանի»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե պատերազմի ընթացքում Իսրայելում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, եւ հարցին՝ նրա վերաբերյալ որեւէ որոշում այժմ կա՞, Արա Այվազյանն արձագանքեց․ «Ես պատերազմի ժամանակ ԱԳ նախարար չեմ եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ