News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) միշտ կարևորել է, որպեսզի վայրի կենդանին մնա վայրի բնության մեջ։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն այս ծուռթաթ քոթոթին է արձանագրել վայրի բնության գրկում։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են փոքր վանդակներում, զրկված մասնագիտական խնամքից և հոգածությունից։ Մշտապես կարևորելով այս խնդիրը FPWC-ն անում է հնարավորը բանտարկված կենդանիներին օգնելու, միևնույն ժամանակ վայրի բնության առանձնյակների հանգիստը պահպանելու համար։ 

Նշենք, որ գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաղում են, քորում իրենց. Խոսրովի անտառի տեսախցիկները ֆիքսել են գորշ արջերին (վիդեո)
Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակվել, որում արջերից մեկը խաղում է թափված տերևների մեջ, իսկ մյուսը քորում է իրեն։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը...
Ինդոնեզիայում 60 տարվա մեջ առաջին անգամ հազվագյուտ կենդանի է հայտնաբերվել
Նրանց հայտարարության համաձայն․․․
Զիմբաբվեում սավաննաների 35 փղի սպանել են բակտերիաները
Գենետիկ տվյալներից դատելով՝  փղերին սպանած բակտերիաները․․․
Գիտնականները տարակուսած են. Ինչո՞ւ են ծովային գիշատիչները սուզվում անսովոր խորություններ
Ձկները սուզվում են խորքերը ոչ միայն այն պատճառով, որ ուզում են ուտել
Հնդկաստանում շունը կրկնում է Հաչիկո շան հավատարմությունը
Հաչիկոն դարձել է տիրոջը հավատարմության խորհրդանիշ...
Հյուծված, միակողմանի կույր սև անգղը վերականգնվելուց հետո կմիանա կենդանաբանական այգում ցուցարդվող 4 սև անգղերին
Սև անգղին գտել են Մարտունի քաղաքում։ Բնապահպանության և ընդերքի…
Ամենաշատ