News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Կալիֆոռնիայում արջի որոշ քոթոթներ չափազանց բարեկամական «շնային» վարք են ցուցաբերում: Գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու:

Կալիֆոռնիայի վայրի բնության դեպարտամենտը (CDFW) անցյալ ամիս հայտնաբերել է սեւ արջի մի փոքրիկ էգ ձագ, որը տարօրինակ է պահել իրեն, հայտնում է Sacramento Bee-ն:

CDFW-ի հաղորդմամբ՝ կենդանին իր տարիքի համար շատ փոքր քաշ է ունեցել, նա մտել է հետնաբակ եւ իրեն լիովին հարմարավետ զգացել մարդկանց մեջ՝ խնձոր է հավաքել եւ կերել դրանք բնակիչների աչքի առաջ: Նա չի արձագանքել իրեն վռնդելու մարդկանց փորձերին:

Դա «աննորմալ վարքագիծ է»,- տեղական KPIX-TV լրատվական գործակալությանն ասել է CDFW-ի վայրի բնության փորձագետ դոկտոր Բրենդոն Մունկը:

Սա տարօրինակ վարքագծի առաջին դեպքը չէ: Այսպիսի երեւույթ առաջին անգամ նկատվել է 2014 թ.՝ նման վարքագծով արջը նկարվել էր սնոուբորդիստի հետ 2019-ին:

«Մի անգամ մի արջ մտել էր դասարան եւ «նստել հետեւում՝ շան ձագի նման»»,- պատմել է BEAR League-ի գործադիր տնօրեն Էնն Բրայանթը:

Գիտնականները պարզել են, որ այս վարքագիծը կապված է էնցեֆալիտի հետ՝ մի վիճակ, որի դեպքում ուղեղը բորբոքվում է: Բայց անհասկանալի է, թե ինչն է հիվանդության պատճառ դառնում: Հիվանդ արջերի մոտ հայտնաբերվել է հինգ նոր վիրուս, բայց գիտնականները չգիտեն` կապված են արդյոք դրանք ախտանիշների հետ:

Անցյալ 12 ամիսների ընթացքում այս ախտանիշներով չորս արջ է հայտնաբերվել, հայտնում է CDFW-ն:

Գործակալությունը նշում է, որ իրավիճակը «ավելի տարածված է դառնում Թահոյի ավազանում եւ նահանգի այլ մասերում»: Այս նյարդաբանական հիվանդությամբ արջերը չեն կարող գոյատեւել վայրի բնության մեջ: Դրանցից որոշներին, օրինակ՝ երիտասարդ սեւ արջին, որին այժմ Բենջի են կոչում, եւ որը գրկել էր սնոուբորդիստին, տեղավորել են վայրի բնության պահպանության հաստատություններում եւ կենդանաբանական այգիներում, հայտնում է CDFW-ն: Սակայն, Pollock Pines-ում բռնված փոքրիկ էգին քնեցրել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ