News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսելուն պես ընդմիջում հայտարարեց՝ պարզելու համար որոշ մասնակիցների բացակայության պատճառը:

Բացակայում էին երկու դատախազները, ըստ որում՝ նրանցից միայն Գեւորգ Բաղդասարյանից էր հաղորդագրություն ստացվել այն մասին, որ պատրաստվում է ծավալուն միջնորդություն՝ կապված նախօրեին հրապարակված ՍԴ որոշման հետ, ուստի դատախազը խնդրում է նիստը հետաձգել ապրիլի 6-ին: Պետրոս Պետրոսյանից ոչ մի լուր չէր ստացվել:

Բացակայում էր նաեւ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Նա եկավ ընդմիջում հայտարարելուց մեկ րոպե անց:

Սա դատարանի առաջին նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել էր ՀՀ Սահմանադրության 78 եւ 79 հոդվածներին հակասող: ՍԴ-ն նախօրեին երեկոյան հրապարակել էր որոշման 42 էջանոց ամբողջական տեքստը: Եզրափակիչ մասը ՍԴ-ն հրապարակել էր դեռեւս անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարում է իրավունքի եւ մեղսագրվող արարքների տեսակետից անորոշ, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի գործող Սահմանադրությամբ, բայց փորձել են կիրառել մյուս Սահմանադրության դեպքում:

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Դատարանը, փաստորեն, նշված ամբաստանյալների, ինչպես նաեւ այս գործի շրջանակում համանման մեղադրանքով անցնող բոլոր անձանց նկատմամաբ այս հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնի:

Նշենք, որ դատավորը թույլ չտվեց դատավարության մասնակիցների շարքում տեղ զբաղեցնել Սեդրակ Քոչարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, որ համապատասխան միջնորդությունը առայժմ չի քննվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ