News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ դատախազները վախեցել են ներկայանալ այսօրվա դատական նիստին: Նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում փաստացի դատախազների մեղքով չկայացած դատական նիստից հետո:

«Դատախազները, ովքեր մշտապես հայտարարում էին, որ գործընթացը ձգձգվում է, այսօր չներկայացան նիստին: Դատախազությունում ոչ մի դատախազ չգտնվեց: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք վախեցան: Այլ տրամաբանություն չկա»,-նշեց փաստաբանը:

Խոսելով ՍԴ դատավորների ձայների բաշխման մասին՝ Վարդեւանյանը հաստատեց, որ որոշումը փաստացի միաձայն է եղել: Միայն դատավոր Խունդկարյանն է հատուկ կարծիք հայտնել, այն էլ եզրափակիչ մասով:

«Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է: Դատախազները կարող էին գալ եւ ասել, որ միջնորդություն են պատրաստում: Սակայն վախենալը խայտառակություն է»,-ասաց Վարդեւանյանը:

Պատասխանելով մեղադրանքի վերաորակավորման հնարավորության մասին հարցին, փաստաբանը նկատեց, որ նման ենթադրությունը ժպիտ է առաջացնում: «ՔՕ-ն միանշանակ ենթադրում է, որ վերաորակավորման մասին խոսել կարելի է միայն նոր փաստացի տվյալների առկայության դեպքում»,-նկատեց փաստաբանը՝ ասելով, որ նման ենթադրությունը ցույց է տալիս քննության համար ոչ կոմպետենտությունն ու վիրավորանքը: Միեւնույն ժամանակ, նա խորհուրդ տվեց ուսումնասիրել ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից արված հայտարարությունը 308-րդ եւ 309-րդ հոդվածների վերաորակավորման հարցով, եւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի արձագանքը: «Նա ինձնից լավ բացատրել է, թե ինչու է դա անհնար, քանի որ 300.1-րդ հոդվածը պարունակում է այլ հոդվածների բոլոր տարրերը: Իրականում հոդվածը խայտառակ անորոշ է: Մենք առաջին օրվանից խոսել ենք անօրինականության մասին»,-նշեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ