News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն եւ այլն) տարածաշրջանում եւ ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել եւ կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետեւանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու եւ տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։

Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։

Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը, համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։

Հետեւաբար, եթե Արցախյան խնդրի լուծմանը ներգրավված կամ դրա լուծմամբ շահագրգրված պետություններն ու կազմակերպությունները փաստում են, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների արդյունքում, ապա չպետք է ընդունեն այն որպես իրավաչափ, օրինական կամ այլ կերպ ընդունելի։

Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման եւ համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման եւ այլ գործողություններով։

Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրուն միջազգային ամբողջ իրավակարգը։

Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու եւ արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված...

Опубликовано Տարոն Սիմոնյան - Taron Simonyan Вторник, 30 марта 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ