News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ներառյալ անօրինական ու կամայական սպանությունները, խոշտանգումները, մասնավոր կյանքին կամայական միջամտությունը, երկրի սահմաններից դուրս քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումները, կարծիքի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության սահմանափակումները: Այս մասին նշված է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում, հայտնում է Turan-ը:

ԱՄՆ զեկույցում լուսաբանվում են մարդու իրավունքների կարեւոր խնդիրները, ինչպես՝ քաղբանտարկյալների, կոռուպցիայի խնդիրները, դատական համակարգի անկախության հետ կապված լայնորեն տարածված խնդիրները, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը, լրագրողների հետապնդումներն ու կալանավորումները կասկածելի մեղադրանքներով եւ վեբկայքերի արգելափակումը:

«[2020 թվականի] մայիսի 15-ից մայիսի 19-ի առավոտ Turan.az լրատվական կայքը եւ իր Contact.az մասնաճյուղը ենթարկվել են զանգվածային կիբեռհարձակման եւ երկու անգամ արգելափակվել են: Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ կայքերը քննադատական հոդվածներ են հրապարակել կառավարության COVID-19 համավարակ գործողությունների վերաբերյալ,- նշված է զեկույցում: - Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել եւ չի պատժել այն պաշտոնատար անձանց մեծ մասին, որոնք խախտում են մարդու իրավունքները, նրանց անպատժելիությունը շարունակել է խնդիր մնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ