News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունից»։

Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է. «Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով  տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու  գնաճային սպասումների զգալի ավելացում»:

ԿԲ գնահատմամբ, գնաճային  միտումները հիմնականում պայմանավորված են եղել  առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ։

ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում  12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ «Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Հաշվետվությունում նշվում է, որ  հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։

ԿԲ-ն համավարակի, տնտեսական անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը վերանայել է փոքր-ինչ ներքև։

«Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը  որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա  գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով»,-նշվում  ԿԲ հաշվետվության մեջ։

ԿԲ հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ