News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական, արցախյան պատերազմում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրի Մարիամ Բզնունու հետ՝ ուղեկցությամբ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Մովսես վարդապետ Սարգսյանի:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և մխիթարության խոսքերը  փոխանցեց հոգելույս սարկավագի կնոջը՝ անդրադառնալով,  որ ճեմարանի տարիներից և միաբանական կյանքի շրջանից ճանաչել է Նարեկին, ով ամենուր նախանձախնդրությամբ ու բարեխղճորեն էր կատարում իր պարտականությունները, ինչի ապացույցն են նաև պատերազմի ընթացքում վերջինիս դրսևորած ծառայանվիրումն ու արիությունը:

Վեհափառ Հայրապետը, աղոթելով լուսահոգի Նարեկ սարկավագի ընտանիքի համար, հորդորեց առ Աստված ապավինությամբ շարունակել ապրել աստվածային սիրո ու ջերմության ներքո՝ հավերժացնելով նրա անմար հիշատակը։

Նարեկ սարկավագ Պետրոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ